ԱՄՆ–ի Ռազնածովային ինստիտուտի կայքը հրապարակել է աշխարհի ավիատիեզերական տեխնիկայի խոշորագույն «գերեզմանատանը» արված տեսագրություն, հաղորդում է Lenta–ն։
Դեւիս–Մոնտեն ավիաբազայի կազմում ավիատեխնիկայի սպասարկման եւ վերանորոգման 309-րդ խմբի կայանատեղին է Արիզոնա նահանգի Թուսոնի շրջանում, եւ ԱՄՆ–ի ռազմաօդային ուժերում ստացել է «Գերեզմանոց» անունը։ Այս տարածքը սկսեց օգտագործվել 1946 թվականից, երբ անապատային չոր կլիմա ունեցող տարածքը ընտրվեց պատերազմից հետո մնացած B-29 ռմբակոծիչներ եւ C-47 տրանսպորտային ինքնաթիռների պահպանման համար։
Ներկայում կայանատեղիի 10,5 հեկտար տարածքում տեղակայված է շուրջ 5 հազար դուրս գրված ինքնաթիռ եւ բալիստիկ հրթիռ։ Ավիատեխնիկայի մի մասը տեսականորեն հնարավոր է վերականգնել, սակայն առյուծի բաժինը պահվում է պահեստամասերի համար, որոնք օգտագործվում են դեռեւս մարտական տեխնիկայի համար կամ վաճառվում։ Իսկ բազա ներդրված յուրաքանչյուր դոլարը միջինը տվել է 11 դոլարի եկամուտ։











