Համացանցում հայտնվել է Ռուսաստանի Յարոսլավսկի շրջանում տեղի ունեցած վթարի տեսագրությունը։
Երեւում է, թե ինչպես է արտասահմանյան մակնիշի մեքենան խաչմերուկում բախվում շտապ օգնության մեքենային։ Հարվածից գազելի հետեւի դուռը բացվում է, որտեղից ընկնում է բժիշկներից մեկը, հայտնում է "ՌԻԱ Նովոստին»։
Բժշկական բրիգադի մի քանի անդամ վնասվածք է ստացել։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով, վթարի ժամանակ նրանք շտապում էին, քանի որ կանչ էր եղել։ Արտասահմանյան մակնիշի մեքենայի վարորդը, ականատեսների խոսքով, ոտքի կոտրվածք է ստացել։











