Համացանցում հոլովակ է հայտնվել, որում 4 շներ իրենց տիրոջը պաշտպանում են արքայական կոբրայից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Գրեթե 2,5 մետր երկարությամբ թունավոր օձը սողացել է այգի դեպի այնտեղ գտնվող կինը, որը բնակվում է Թաիլանդի Փհիթսանուլոկ գավառում: Տնային կենդանիները հարձակվել են կոբրայի վրա՝ փորձելով նրան քշել եւ նրան իրենց խայթելու հնարավորություն չտալով: Արդյունքում՝ անկոչ հյուրը հեռացել է:
Նշվում է, որ արքայական կոբրաները կարող են իրենց խայքթով սպանել, սակայն սովորաբար խուսափում են մարդկանց հետ շփումներից:











