YouTube-ի Milan MG օգտատիրոջը հաջողվել է տեսանկարահանել խոզին ատամներով բռնած խոշոր կոկորդիլոսի, որը լողում էր Պապուա-Նոր Գվինեայի ափի երկայնքով: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Գիշատչին անվտանգ հեռավորությունից նկարահանելու համար հեղինակն անօդաչու է օգտագործել: «Երբ կոկորդիլոսը քաղցած է, ապա մոտակայքի գյուղերի շներին կամ խոզերին է որսում: Ինձ հաջողվել է նրան բռնացնել, երբ խոզին բռնել եւ տուն էր վերադառնում»,- պարբերականին ասել է նա:











