Արամի փողոցում գտնվող Լումեն ֆոտոստուդիայից հունվարի 30-ին կատարվել է գողություն: Այս մասին տեղեկատվությունը տարածել է ստուդիայի տնօրեն Արթուր Գեւորգյանը, ով NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ոստիկանությունը հանցագործության մեջ կասկածում է տեսանյութում երեւացող տղամարդուն:

Նրա խոսքով, նույն անձը, նույն օրը, փորձել է գողություն կատարել նաեւ հարակից գրասենյակից: Գեւորգյանը խնդրում է անձին տեսնողներին զանգահարել 091471989 հեռախոսահամարով կամ ոստիկանություն: