«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, նոյեմբերի 8-ին ժամը 10.00 -22.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի, Վարդան Աճեմյան, Երկաթուղայինների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:





























