Նոյեմբերի 12-ին Մինսկում Հայաստանի դեսպանության ու համայնքի ուժերով կազմակերպվելու է համերգ, որտեղ հրավիրված են լինելու Բելառուսում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարները, Բելառուսի իշխանությունները, հայկական համայնքի ներկայացուցիչները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ մամուլի ծառայությունից, Բելառուսում հայ երգիչներն իրենց ելույթները նվիրելու են Վլադիմիր Արզումանյանին, ով նոյեմբերի 20-ին Մինսկում կայանալիք մանկական Եվրատեսիլ մրցույթում ներկայացնելու է Հայաստանը:

Բացի այդ, Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Խաչատրյանը հանդիպել է  տեղի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հայկական կազմակերպությունների ղեկավարները համառոտ ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները եւ տեսակետները դեսպանության հետ համագործակցության բարելավման ուղղությամբ: