Հայաստանում պետք է փոքր եւ միջին բիզնեսն հարկերից ազատված լինի։ Այս մասին փետրվարի 10-ին՝ ԲՀԿ 9-րդ համագումարում ասել է կուսակցության նոր ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
«Ես չէի կարող իմ ժողովրդին հեղափոխության տանել, դա արյունահեղություն կլիներ։ Մեր թշնամին կարող է ինչ–որ քայլ անել, եւ մեղավորը Ծառուկյանը կլիներ։ Բոլորը պատրաստ էին փողոց դուրս գալ, բայց դա արյունահեղություն կլիներ։ Ես, մնալով մենակ, ամեն բան ինձ վրա եմ վերցրել, բայց երբեք չեմ լքել իմ ժողովրդին։ Ես իմ ժողովրդի արժանապատվությունը բարձր եմ պահել»,– ասել է Ծառուկյանը՝ փորձելով բացատրել 2015–ի փետրվարին քաղաքականությունից հեռանալը։











