Թուրքիայի իշխանությունների կողմից առանց պատճառի Անկարայի համալսարանից հեռացրած դասախոսներն ու նրանց աջակիցները Անկարայի համալսարանում բողոքի ակցիա են կազմակերպել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Անկարայի համալսարան մեկնած ոստիկանները միջամտել են բողոքի ցույցին ու կոշտ միջոցներով ցրել ցույցը։ Միեւնույն ժամանակ ոստիկանները ձերբակալել են հեռանալ չցանկացող մասնակիցներին։
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունների հրամանով Թուրքիայի տարբեր համալսարաններից ու դպրոցներից առանց պատճառաբանության հեռացվել են հազարավոր դասախոսներ ու ուսուցիչներ։











