Վարչական լծակները Գյումրիում ավելի քիչ ազդեցություն կունենան: Այս մասին այսօր՝ ԲՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Շիրակի մարզում ԲՀԿ-ի ընտրական ցուցակով առաջադրվող Վարդեւան Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հնարավոր է իշխանության օգտին ծառայեցնի վարչական լծակները: 

«Ես երկար տարիներ մասնակցել եմ ընտրություններին, միշտ էլ վարչական լծակները օգտագործել են, բայց կարծում եմ՝ այս ընտրություններին այդպես չի լինի, ամեն դեպքում ժողովուրդն է իր խոսքը ասում:  Կարծում եմ այս անգամ՝ վարչական լծակները Գյումրիում ավելի քիչ ազդեցություն կունենան»,-ասել է Վարդեւան Գրիգորյանը:

Նա ասել է, որ ընտրություններն արդեն իսկ պայքար են եւ բոլոր թեկնածուներին էլ իր մրցակիցն է համարում:

Հարցին՝ Ծառուկյանի դաշինքը չկայանալու պարագայում ինչպե՞ս է գնահատում առանց դաշինքի փետրվարյան ջարդից հետո վերադարձած Ծառուկյանի հնարավորություններն այս ընտրություններում. նախկին ԲՀԿ-ականը պատասխանեց. «Ծառուկյանը երեբք քաղաքականությունից չի հեռացել, նույնիսկ փետրվարյան դեպքերից հետո  հայտարարեց քաղաքականությամբ չի զբաղվելու, ինքը միշտ էլ քաղաքականությամբ, չէի ասի ակտիվ, բայց կապը ժողովրդի հետ շատ լավ գիտեք: Նա միշտ ժողովրդի հետ է եղել, դա նշանակում է՝ ինչ-որ տեղ դրական ազդեցություն ժողովրդի կողմից: Քաղաքական էջը  փակելուց ուրիշ է, որ քաղաքական հայտարարություններով եք հանդես գալիս, ուրիշ է¸որ կապը ժողովրդի հետ մնում է, ամեն դեպքում քաղաքականության վրա լրջագույն ազդեցություն ունի ժողովրդի կարծիքը»: