Մոսկվայի Նիկուլինյան դատարանը վճիռ է կայացրել «օրենքով գող» Սերգեյ Ասատրյանի ու նրա քեռի Արթուր Բաղդասարյանի գործով։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել դրամաշորթության համար ու դատապարտել 9 ու 8 տարվա ազատազրկման համապատասխանաբար հատուկ ու խիստ ռեժիմի կալանավայրերում։ Նրանց փաստաբանները արդեն հայտնել են, որ համաձայն չեն դատավճռին, քանի որ իրենց պաշտպանյալների գործողություններում առհասարակ հանցակազմ չի եղել, գրում է «Ռոսբալտը»։

Ասաստրյան- կրտսերին, նաեւ նրա քեռի Արթուր ԲԱղդասարյանին ձերբակալել էին 1․2 մլն դոլար շորթելու մեղադրանքով։

Ըստ գործի նյութերի՝ «օրենքով գողի» ու նրա քեռու գործողություններից տուժածը Կարեն Մխիթարյանն է, որն առանց պատճառները բացատրելու երկար ժամանակ չէր ներկայանում լսումների։