Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 6-ին մայրաքաղաքի «Միկա» մարզադաշտում ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից անցկացվող ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին` նվիրված ՀՀԿ 20-ամյակին:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խաղի ավարտից հետո նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է առաջին երեք տեղերը զբաղեցրած Շիրակի, Արմավիրի եւ Վայոց Ձորի թիմերին` հաղթանակի կապակցությամբ եւ հանձնել պարգեւներ: