ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ձեռք սեղմումը, որը 19 վայրկյան է տեւել, կմտնի դիվանագիտության պատմության մեջ։
ՄԻնչ բանակցությունները սկսելը պետությունների առաջնորդները ողջունել են իրար՝ միմյանց ձեռք սեղմելով։ Բացառված չէ, որ հենց այդ պահը երկար կհիշի արեւելյան հյուրը, որը սովոր չէ ամերիկյան անմիջականությանը։
Այդ տեսարանը տեսագրվել է ու հրապարակվել, այն կարող է տեղ գտնել դիվանագիտության պատմության դասագրքերում։
Աբեն Թրամփի աջ կողմում էր նստած ու ամերիկացու համար ավելի հարմար էր բռնել նրա ձեռքը։ ՄԻ պահ նա Աբեին իր կողմը քաշեց, ու ժպտալով հարցրեց, թե ինչ են խնդրում լուսանկարիչները։ «Ինձ նայեք»,- թարգմանել է լուսանկարչի խնդրանքը վարչապետը ու փորձել ձեռքը հետ քաշել, բայց Թրամփն այն ամուր էր բռնել։ «Ուժեղ ձեռք է»,- ասել է Թրամփը ճապոնացուն ձեռքը սեղմելուց հետո։
Սոցցանցերը ու լրագրողները ուշադրություն են դարձրել, որ երբ ձեռք սեղմելու արարողությունն ավարտվել է, Աբեն ասես թեթեւացած շունչ է քաշել։ «Աբեի արձագանքը անգնահատելի է»,- գրում են Թվիթերի օգտատերերը։
Ամերիկյան պարբերականներն էլ նշել են, որ Թրամփն առաջին անգամ չէ այդ ձեւով սեղմում զրուցակցի ձեռքը։ ԸՆդ որում բարդ է ասել, դա ընդամենը սովորություն է, թե Թրամփն այդ ձեւով ձգտում է ցույց տալ իր իշխանությունը։











