Երեւան քաղաքում փետրվարի 13-ից 19-ը ճանապարհային ոստիկանության կողմից Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 81 տրանսպորտային միջոց, որոնցից մեկի վրա՝ առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել գերհզոր ձայնային ազդնանշան, 79-ը մեքենան վարել են ոչ սթափ վիճակում, իսկ մեկը երթեւեկել է առանց համապատասխան փաստաթղթերի։

Նույն ժամանակահատվածում մարզային ճանապարհային ոստիկանության աշխատակիցների  կողմից հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 81 տրանսպորտային միջոց, որոնցից 75-ի վարորդները մեքենան վարել են ոչ սթափ վիճակում։ 19 վարորդ  վարչկան տույժի է ենթարկվել մեքենան թաղանթապատված հողմապակիով վարելու, իսկ 51 վաորդ ժամկետնանց ԱՊՊԱ պայմանագրերի եւ այլ խախտումների համար։