Ներկայիս գործող համակարգի, ներկայիս տնտեսական քաղաքականության պայմաններում Հայաստանի զարգացման հնարավորությունները սպառված են: Այս մասին փետրվարի 25-ին հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ ելույթ ունենալով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի առաջին համաժողովում:

Նրա խոսքով՝ եկել է Հայաստանի համար շրջադարձային պահը: «Կա՛մ մենք գիտակցում ենք իրավիճակի լրջությունը, մեր առջեւ ծառացած մարտահրավերների խորությունը: Կա՛մ իրատեսական աղետների առջեւ կկանգնենք»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Նախկին նախարարի խոսքով՝ Հայաստանը նոր վերնախավի, տնտեսական նոր քաղաքականության եւ ժողովրդի շրջանում նոր մթնոլորտի կարիք ունի: «Չեմ թաքցնում, ինձ բազմաթիվ բարձր պաշտոններ են առաջարկվել, բաց ես հրաժարվել եմ: Ես գործող իշխանության կազմում գտնվող մարդկանց հետ անձնական ոչ մի խնդիր չունեմ: Բայց ինձ գործող իշխանության մեջ չեմ տեսնում, քանի որ մենք տարբեր մոտեցումներ ունենք»,- հավելեց Սեյրան Օհանյանը: