Վարչապետ Կարեն Կարապետյանը այսօր՝ մարտի 10–ին, խուսափել է ուղիղ պատասխանել գորիսեցիների հարցին՝ արդյոք Սուրիկ Խաչատրյանը կրկին Սյունիքի մարզպետ է նշանակվելու։
NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ՝ գորիսեցիների հարցին Կարեն Կարապետյանը միայն պատասխանել է, որ այս պահին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի աշխատանքից իրենք գոհ են։
«Մենք գոհ ենք մարզպետի աշխատանքից, նա արդյունավետ աշխատելու է այնքան ժամանակ, ինչքան ինքը էֆեկտիվ է լինելու»-, ասաց նա:











