Թայլանդի արեւմուտքում գտնվող Կանչանաբուրի քաղաքում Save Elephant Foundation հիմնադրամը փղերի համար մրգերով «շվեդական սեղան է գցել»՝ նրանց Ազգային օրվա պատվին, հաղորդում է Elephantnewsը:
Տեսագրությունում տեղի բնակիչները՝ ավանդական կոստյումներով, երգում ու նվագում են երաժշտական գործիքներ, իսկ կենդանիները երկար սեղանից բանաններ ու ձմերուկներ են ուտում:
Հիմնադրամի սեփականատերն ասել է, որ նման կերպ նրանք ցանկանում են փղերին շնորհակալություն հայտնել տնտեսության մեջ եւ ծանր աշխատանքում նրանց օգնության համար, ինչպես նաեւ պահել ավանդույթները:
Տոնին ներկա էին նաեւ զբոսաշրջիկներ:
Թայլանդում փղերի ազգային օրը նշվում է 1988-ից ի վեր ամեն տարի՝ մարտի 13-ին:











