Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի Միխայիլ Վրուբելի «Դեւն ու հրեշտակը Թամարայի հոգու հետ» գողացված նկարը։

Մարտի 15-ին Մոսկվայում կայացած ճեպազրույցի ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել է, որ Հայաստանից գողացված նկարը հայտնաբերվել է ռուսական համապատասխան մարմինների ջանքերով ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ճեպազրույցին նախորդող հանդիպման ժամանակ հայտնել էր,որ ռուսական կողմը պատրաստ է նկարը վերադարձնել Հայաստանին։

«Դևն ու հրեշտակը Թամարայի հոգու հետ» (1891 թ) նկարը Միխայիլ Լերմոնտովի «Դեւը» պոեմի նկարազարդումն է, ու մինչեւ գողացվելը այն պահվում էր Երեւանում,  ռուսական արվեստի թանգարանում։