Գերմանիան նույնպես պետք է ավելացնի ՆԱՏՕ-ին իր անդամավճարը։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը հանդիպման արդյունքներով, հայտնել է DW –ն։

«Գերմանիան պետք է ավելացնի իր անդամավճարը ՆԱՏՕ-ին»- ասել է նա։

Կանցլերի խոսքով Գերմանիան 2016-ին արդեն 8 տոկոսով ավելացրել է իր պաշտպանական ծախսերը։

«Մենք կարողացել ենք խոսել Աֆղանստանում շարունակվող առաքելության մասին ու ես ուրախ էի իմանալ, որ ԱՄՆ-ն մտադիր է շարունակել իր առաքելությունն այնտեղ, նաեւ պայքարել իսլամական ահաբեկչության դեմ»,- հավելել է նա։