Թրամփը հայտնել է, որ իրեն չի համարում իզոլյացիոնիզմի կողմնակից, քանի որ կողմ է ազատ առեւտրին։ Նա համապատասխան հայտարարությունն արել է Սպիտակ տանը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես իզոլյացիոնիստ չեմ, ես կողմ եմ ազատ առեւտրին,- ասել է ԱՄՆ առաջնորդը,- Բայց առեւտուրը պետք է արդար լինի»։




























