Ազատ առեւտրի ու բաց շուկաների թեման չի ընդգրկվել Քսանյակի խմբի երկրների ֆինանսների նախարարների ու ԿԲ-ների ղեկավարների հանդիպման ամփոփիչ հաղորդագրության մեջ։ Դրա պատճառը ԱՄՆ պատվիրակության դիրքորոշումն էր, հայտնում է Reuters –ը՝ վկայակոչելով փաստաթղթի տեքստը։
Գործակալության տվյալներով, նախարարները հրաժարվել են դատապարտել հովանավորչական տնտեսական քաղաքականությունը ու պնդել ազատ առեւտրի անհրաժեշտությունը՝ ամերիկյան պատվիրակության բողոքի պատճառով
Մինչ այդ Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն հնարավոր է համարել, որ այդ խնդիրներից կհաջողվի խուսափել, քանի որ այդ հարցերը կարող են լուծվել միայն նախագահների ու վարչապետների գագաթնաժողովում։ Շոյբլեի խոսքով Վաշինգտոնի հայտարարությունն այն մասին, որ առեւտրատնտեսական ոլորտում հնարավոր է պրոտեկցիոնիստական միջոցառումների ներդրում, անհնար է դարձրել միասնական դիրքորոշման համաձայնեցումը
G20-ի ֆինանսների նախարարների ու ԿԲ ղեկավարների հանդիպումն անցնում է մարտի 17-18-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը։




























