ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հիասթափված ու մտահոգված է պաղեստինյան տարածքներում նոր բնակավայրի շինարարության մասին Իսրայելի որոշումից

Անտոնիու Գուտերեշը հետեւողականորեն հիշեցնում էր, որ իսրայելցիների ու պաղեստինցիների համար չկա այլընտրանքային ծրագիր, որը նրանց թույլ կտար ապրել խաղաղության ու անվտանգության մեջ։ Նա դատապարտում է ցանկացած միակողմանի գործողություններ, որոնք սպառնում են խաղաղությանն ու երկու պետությունների մասին որոշմանը։

ՄԱԿ-ում նաեւ շեշտում են, որ բնակավայրերի շինարարության հետ կապված ցանկացած գործունեություն միջազգային իրավունքի տեսակետից անօրինական է։

Իսրայելի իշխանությունները մարտի 31-ին հաստատել են Հորդանան գետի Արեւմտյան ափին հրեական նոր բնակավայրի շինարարության մասին որոշումը։