«Մեզ առայժմ չի հաջողվել արդյունքի հասնել»։ Այս բառերով է Ժնեւում լրագրողներին դիմել ՄԱԿ գլխավոր քարտուղարի Սիրիայի հարցերով հատուկ դեսպան Ստաֆֆան դե Միստուրան՝ միջսիրիական բանակցությունների հերթական փուլի ավարտից հետո, հայտնում է ՄԱԿ-ի ռադիոն։
Նա նշել է, որ անցած բանակցությունները լուրջ են եղել ու անդրադարձել են մի շարք կարեւոր հարցերի, սակայն խաղաղության ճանապարհին առաջվա պես շատ խոչընդոտներ կան։ «Մեր առջեւ դեռ բազմաթիվ խոչընդոտներ կան ու ես չեմ կարծում , որ մեզ կհաջողվի շուտ հասնել խաղաղ համաձայնության։Մեզ առայժմ չի հաջողվել արդյունքների հասնել»,- նշել է նա։
Ստաֆֆան դե Միստուրան նաեւ մտահոգություն է հայտնել Սիրիայում մարտական բախումների կապակցությամբ ու Ռուսաստանին, Թուրքիային ու Իրանին կոչ է արել անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի երկրում նորից վերականգնվի հրադադարի ռեժիմը։


























