ՄԱԿ Անվտանգության խորհրդում նախագահությունն ընդունել է ԱՄՆ-ն։ Համաշխարհային կազմակերպության առանցքային կառույցի աշխատանքը ղեկավարելու է Նիկի Հեյլին, որը ընդամենը երեք ամիս առաջ է զբաղեցրել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի պաշտոնը։

Նա նոր ամերիկյան վարչակազմի այն ներկայացուցիչների թվին է պատկանում , որոնք բացահայտ կողմ են արտահայտվում ՄԱԿ ֆինանսավորման կրճատմանը։ Մարտի կեսերին Հեյլին հայտնեց, որ կազմակերպությունն «ավելի շատ գումար է ծախսում, քան պետք է ու դա մեծամասամբ զգալիորեն ավելի մեծ բեռ է դառնում Միացյալ նահանգների, քան մյուս երկրների համար»։

Հիմա ԱՄՆ-ն է փակում ՄԱԿ կանոնավոր բյուջեի ավելի քան 22 տոկոսը, որը կազմում է մոտ 5․4 մլրդ դոլար, նաեւ խաղաղաստեղծ գործողությունների ծախսերի 28․5 տոկոսը, որոնց արժեքը գնահատվում է 7․9 մլն դոլար։ Ընդհանուր առմամբ Վաշինգտոնը ՄԱԿ-ի ու դրա ծրագրերի վրա ծախսում է մոտ 10 մլրդ դոլար։

ԱՄՆ բյուջեի նախագիծը, որը հիմա քննարկվում է Կոնգրեսում, նախատեսում է ՄԱԿ ֆինանսավորման կրճատում, սակայն որոշակի գումարներ փաստաթղթում նշված չեն։