Վերականգնվող էներգիայի գործածման ծավալները աճում են, իսկ դրա արժեքը՝ նվազում։ Սրանք ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի աջակցությամբ իրականացվող նոր հետազոտության տվյալներն են։ Վերականգնվող աղբյուրների արտադրած էներգիայի մասնաբաժինը անցած տարի աճել էր 8 տոկոսով։

Խոսքը արեւից, քամուց, կենսազանգվածից ու թափոններից ստացված էներգիայի մասին է։ Վերականգնվող աղբյուրների գործածումով էլեկտրաէներգիայի արտադրությունը հիմա կազմում է էներգետիկ բալանսի 11․3 տոկոսը։ Գիտնականների հաշվարկներով՝ դրա հաշվին հաջողվել է կանխել 1․7 գիգատոննա ածխաթթու գազի արտանետում։ Անցած տարի վերականգնվող էներգիայի ոլորտում կրկնակի շատ ներդրում է արվել, քան հանածո վառելիքի ոլորտում

Իսկ ՄԱԳԱՏԷ-ից հայտնում են, որ էներգիայի մաքուր աղբյուրների անցնելու շնորհիվ ջերմոցային գազերի արտանետումների ծավալները արդեն երրորդ տարին է չեն աճոմ ու նույն մակարդակի վրա են մնում։