Չինաստանը շեշտել է Կորեական թերակղզու միջուկային խնդիրը երկխոսության միջոցով լուծելու անհրաժեշտությունը այն բանից հետո, երբ ՄԱԿ ԱԽ-ն կտրուկ դատապարտել է Հյուսիսային Կորեայում բալիստիկ հրթիռի վերջին արձակումը, հայտնում է Սինհուան։
ՄԱԿ ԱԽ-ն Հյուսիսային Կորեայից պահանջել է անհապաղ դադարեցնել հետագա գործողությունները, որոնք խախտում են հրթիռային արձակումներ ու միջուկային փորձարկումներ անցկացնելու արգելքի մասին ՄԱԿ ԱԽ համապատասխան բանաձեւերը։
Չինաստանը կողմ է Կորեական թերակղզու անհապաղ ապամիջուկայնացմանը, թերակղզում խաղաղության ու կայունության պահպանմանը ու խնդիրը երկխոսության ու բանաձեւերի միջոցով լուծելուն, հաստատել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը։ «Չինաստանը միշտ պնդում է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային խնդրի մասին ՄԱԿ ԱԽ-ի բանաձեւերը պետք է իրականացվեն համալիր ու հավասարակշռված ճանապարհով, այսինքն բոլոր շահագրգիռ կողմերը պետք է ձգտեն թերակղզու միջուկային խնդիրը լուծել երկխոսության ու խորհրդակցությունների միջոցով»,- հայտնել է չինացի դիվանագետը։
ՄԱԿ ԱԽ-ն բողոք է հայտնել Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռի արձակման կապակցությամբ ու հաստատել երկխոսության միջոցով խնդիրը լուծելու դիրքորոշումը, հայտնել է Լու Կանը։
Կանը բոլոր կողմերին կոչ է արել զերծ մնած այնպիսի գործողություններից , որոնք կարող են տարածաշրջանում լարվածության էսկալացիա ստեղծել։




























