Վրաստանի Գարդաբանի շրջանի Ախալսոպելի գյուղում անհետ կորած երկու հովիվներին մահացած են գտել: Անհայտ հանցագործը գնդակահարել է Կոբա եւ Սուլհան Արաբուլիներին: Նրանց դիակներն այնուհետ գցել էին լքված ջրհորներից մեկը, գրում է Գրուզիա Online-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 530 ոչխարներով հոտը հովիվների հետ կորել էր գրեթե մեկ շաբաթ առաջ:

Որոնումներին մասնակցում էին ինչպես ոստիկաններ, այնպես էլ տեղացիներ: