Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի տնտեսության հունվար-հոկտեմբերի ամիսների իրավիճակի տվյալները:
Մանրածախ առեւտրաշրջանառության ֆիզիկական ծավալը տվյալ ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0,7 տոկոսով, մինչդեռ ծառայությունների ոլորտում ծավալի զգալի աճ է գրանցվել՝ 6,3 տոկոս:
Տվյալ միտումները տեղի են ունենում վերջին տարիների աննախադեպ գնաճի պայմաններում: Սպառողական գների ինդեքսը կազմել է 107,9 տոկոս: Հաշվի առնենք, որ գները հոկտեմբերին չեն կայունացել, սեպտեմբերի համեմատ գները միջինն աճել են 1 տոկոսով:





























