Առնվազն հինգ մարդ է զոհվել եւ մոտ 50-ը հիվանդանոց տեղափոխվել մի քանի հզոր տորնադոների պատճառվ, որոնք ապրիլի 29-ի երեկոյան տեղի են ունեցել ԱՄՆ Տեխաս նահանգում:
Հզոր փոթորիկ է տեղի ունեցել Կանտոն քաղաքում` Դալասից 95 կմ հեռավորությամբ եւ Տեխասի մի քանի այլ բնակավայրերում, հաղորդում է BBC-ն:
Ըստ տեղի հրշեջ ծառայության հսկիչների հաղորդման` Կանտոնում վնասվել է պահեստը, որը հետեւանքով անհայտ քիմիկատների արտահոսք է տեղի ունեցել:











