ՄԱԿ-ն իր պաշտպանության տակ է վերցրել Իրաքի եզդիների համայնքից մի խումբ կանանց ու աղջիկների, որոնք գրեթե երեք տարի են անցկացրել ԻՊ ահաբեկչական խմբավորման զինյալների ստրկության մեջ։ Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա հիշեցրել է, որ վերջերս ԻՊ-ի ստրկությունից ազատ են արձակվել 36 եզդիներ, այդ թվում կանայք, տղամարդիկ ու երեխաներ, որոնք գրեթե երեք տարի գերության մեջ են անցկացրել։ «Կանայք ու երեխաները ստանում են օգնություն ՄԱԿ Հիմնադրամի կողմից՝Հոլանդիայի կառավարության աջակցությամբ ստեղծված մասնագիտացված կետերում։ Նրանց տրամադրվում է անհրաժեշտ օգնությունը՝ այդ թվում օթեւան, հագուստ, բժշկական ու հոգեբանական առաջին օգնություն»,- ասել է Դյուժարիկը։
ՄԱԿ-ի տվյալներով ԻՊ-ն դեռ գերեվարության մեջ է պահում մոտ 1500 կանանց ու աղջիկների։




























