Բելֆաստի առափնյա ծառայության աշխատակիցները սերֆերին փրկել են 32 ժամ անց այն բանից հետո, երբ նրան քշել է հոսանքը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչեկով NPR ռադիոյին
22-ամյա Մեթյու Բրյուսին հայտնաբերել են Շոտլանդիայի ափերից 22 կմ հեռավորությամբ։
Սերֆերը գիտակից վիճակում է եղել եւ կարողացել է նշան տալ փրկարարներին, որոնք նրան որոնում էին ուղղաթիռով։ Այդ ամբողջ ընթացքում Բրյուսը հիդրոկոստոյում է կրել, որը, ամենայն հավանականությամբ, նրան օգնել է մեկ օրից ավել ողջ մնալ սառը ջրում։ Այժմ շոտլանդացին հոսպիտալում է գտնվում։
«Ես շատ երախտապարտ եմ բուժման համար։ Շնորհակալություն բոլորին, ով փրկել է ինձ ու հոգ տարել իմ մասին։ Նրանք բոլորը հերոս են», ,-ասել է Բրյուսը։











