Տոկիոյից All Nippon Airways (ANA) ավիաընկերության NH6 չվերթի իրականացման ժամանակ ինքնաթիռում երկու ուղեւոր ծեծռտուք են սարքել։ Միջադեպի տեսագրությունու հրապարակվել է YouTube-ի current events 24/7 ալիքում, հաղորդում է Lenta-ն։
Ինչպես հստակեցնում է CNN-ը՝ տեսագրության հեղինակը ինքնաթիռում գտնվող Քորի Աուերն է։ Նրա խոսքով՝ մի պահ կարմիր վերնաշապիկով ուղեւորը մոտեցել է իր հետեւի նստարանին նստած տղամարդուն, սկսել վիրավորել ու հարվածել, ծեծռտուք է բռնկվել։
Աուերը հստակեցնում է, որ երկրորդ տղամարդը հարձակման համար ոչ մի առիթ չէր տվել։ Ականտեսի խոսքով՝ ANA-ի աշխատակիցներն արել են հնարավոր ամեն բան, սակայն չեն կարողացել հանդարտեցնել կատաղած ուղեւորին։
Նշվում է, որ տղամարդը լքել է ինքնաիթռն ավիաընկերության անձնակազմի ուղեկցությամբ։











