Համացանցում է հայտնվել է ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մեկիլետո քաղաքի մայրուղում միաշարժիչ Piper PA-32 ինքնաթիռի անկման տեսագրությունը։ Կործանման պահն արձանագրել է վարորդներից մեկը, հաղորդում է «ՌԱԻ Նովոստի»-ն։

Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է օդանավը իջնեով բախվում սյունին եւ կտրում էլեկտրալարերը։ Բացվում է ինքանթիռի վառելիքի տարան, որից հետո օդանավն անհետանում է ժապավենից։

ABC News հեռուստաալիքի տվյալներով՝ օդանավակայանից թռչելուց անմիջապես հետո ինքնաթիռի շարժիչը չի աշխատել։ 

Ոստիկանությունում նշել են, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք լրջորեն չի տուժել։ Մի քանի ավտոմեքենա է վնասվել, մեկը՝ այրվել։