Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել, ըստ որի երկիրը պետք է ամբողջովին անցնի էլեկտրական ավտոմեքենաների։ Ամբողջական անցումը էլեկտրական մեքենաներին պետք է ավարտվի մինչեւ 2030թ, հայտնում է The Times of India–ը։

Նշենք, որ այսպիսով հնդիկները կկարողանան բարելավել իրենց տնտեսական դրությունը, քանի որ այլեւս վառելիք ներմուծելու կարիք չի լինի, իսկ սպասարկման արժեքը բնակչության համար զգալիորեն կնվազի։

Էնեգետիկայի նախարար Պիյուշ Գոյալը համարում է, որ այդ անցումը հնարավոր կլինի, եթե երկրում արգելվի ներքին այրման շարժիչով մեքենաների վաճառքը։

Նախարարը համարում է, որ «մաքուր» մեքենաշինությունը կարող է առաջիկա մի քանի տարիներին արդյունավետ մակարդակի հասնել։ Հնդկաստանի կառավարությունը մտադիր է աջակցել այդ ուղղության զարգացմանը։ Հիմա Հնդկաստանում էլեկտրական մեքենաներ մշակող միայն մեկ ընկերություն է գործում՝ Mahindra & Mahindrа-ն։