Սիրիայում լարվածության թուլացման գոտիների վերաբերյալ հուշագրին աջակցել են ՄԱԿ-ը, ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան, ինչը դրա կյանքի կոչման երաշխիքն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ստորագրված փաստաթղթին աջակցում են նաեւ բոլոր շահագրգռված կողմերը՝ ՄԱԿ-ը, ԱՄՆ-ի վարչկազմը, Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն ու այլ երկրներ, ինչն այն կյանքի կոչելու կոնկրետ երաշխքի է», — ասել է նա։
Ֆոմինը հավելել է, որ հուշագիրն ուժի մեջ է մտնում մայիսի 6-ին, ժամը 00։00-ին։




























