Մայիսի 11-ին՝ կառավարությունը հավանություն տվեց իրազեկիչների (whistleblower) պաշտպանության մասին օրինագծին:

«Իրազեկման համակարգի մասին» օրինագծում եւ կից օրինագծերի փաթեթում  նշված է Արեւմուտքում ընդունված իրազեկիչի սահմանումը՝ քաղաքացին, որը հանուն հասարակական բարօրության հաղորդում է կոռուպցիայի կամ  հասարակական շահերին հասցված այլ վնասի մասին: Առաջարկվում է, ոչ միայն պահպանել իրազեկիչի անունը չհրապարակելը, այլեւ ստեղծել էլեկտրոնային հարթակ, որտեղ նրանք կարող են անանուն հայտարարություններ տեղադրել: Ավելին՝ քրեական հետապնդման ենթակա կլինեն իրազեկիչների վրա հարձակումները, նաեւ նրանց անձնական տվյալների ապօրինի հրապարակումը՝ նրանց կյանքը պահպանելու նպատակով:

Օրենսդրության մեջ բարեփոխումներն առաջարկվում են ի կատարումն ՄԱԿ-ի ընդդեմ կոռուպցիայի կոնվենցիայի եւ Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության  փաստաթղթերի: