Երկրի յուրաքանչյուր յոթերորդ բնակչին հասանելի չեն էներգառեսուրսները ու այդ իրավիճակը պետք է փոխել, եթե մարդկությունն ուզում է ստեղծել արդյունավետ ու հասանելի էներգետիկ համակարգ, համարում է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ դեսպան Ռեյչել Քայթը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Դուք ընդունելի՞ եք համարում, որ երեք միլիարդ մարդու հասանելի չէ մաքուր խոհարարությունը։ Ինչպե՞ս եք վերաբերվում, որ ձեր մայրերն ու մորաքույրներն, զարմուհիներն ու հեռավոր ազգականները ստիպված են սնունդ պատրաստելիս վտանգել իրենց կյանքը։ Ձեզ համար նորմա՞լ է, որ այս մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ մարդու հասանելի չէ էներգիան»,- հարցրել է նա իր ելույթի ժամանակ Վիեննայի էներգետիկ ֆորումի ընթացքում։
Քայթի կարծիքով բոլոր պետությունների առաջնորդները պետք է քաղաքական մակարդակի վրա բարձրացնեն էներգետիկ արտադրողականության հարցը։
«Երբեմն ես կարծում եմ, որ մեզ անհրաժեշտ է եռակի բարձր էներգաարդյունավետություն, հնգակի շատ ներդրումներ։ Փաստացի մեզ պետք է ֆինանսավորման տասնապատիկ աճ, որպեսզի կարողանանք լուծել էներգախնայողության, էներգիայի վերականգնվող աղբյուրների հետ կապված հարցերը։ Բայց այդ ամենից առավել՝ մեզ պետք է փոխել մեր մտածողությունը»,- վստահ է Քայթը։



























