Bentley ընկերությունը մշակում է մեքենայի սալոնի երեսապատման համար այլընտրանքային նյութեր՝ իրենց վեգան հաճախորդների պահանջները բավարարելու համար, որոնք հրաժարվում են կենդանական ծագման նյութերի ցանկացած գործածումից։ Այս մասին հայտնել է Auto Express-ը ՝ վկայակոչելով ապրանքանիշի գլխավոր դիզայներ Շտեֆան Զիլաֆին։

 «Մենք չենք կարող կաշվեպատ մեքենաներ առաջարկել այն մարդկանց, ովքեր իրենց վեգան են համարում։ Մենք խոսել ենք նման հաճախորդների հետ, ու նրանք խնդրել են իրենց այլընտրանք առաջարկել։ Մենք ուզում ենք բավարարել նման հաճախորդների պահանջները, հատկապես, որ նման կենսաոճը հիմա թրենդային է»,- նշել է Զիլաֆը։

Դիզայների խոսքով հիմա Bentley-ի մասնագետները ուսումնասիրում են սպիտակուցի, սնկերի, նաեւ անկռճիկ օրգանիզմներից հիմքով աճեցված նյութերից պատրաստված կաշի գործածելու հնարավորությունը։

Զիլաֆը հավելել է, որ ընկերությունը հիմա մշակում է նաեւ էլեկտրական շարժիչներով մեքենաների արտաքին տեսքը՝ փորձելով համամասնությունները փոխելիս՝ պահպանել Bentley -ի ֆիրմային առանձնահատկությունները։