Ադրբեջանի բանակի N զորամասի զինվորն ինքնասպանություն է գործել:
Ժամկետային զինծառայող Փարվիզ Գյոզալովը կախվել է: Ինքնասպանության պատճառների մասին տեղեկատվություն դեռ չկա:
18-ամյա Գյոզալովը զորակոչվել էր 2010թ. ապրիլին:
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում միջադեպը:





























