Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարի տեղակալ Վասիլի Նեբենզյան կարող է արդեն այս ամառ Նյու Յորք մեկնել՝ որպես ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը։
Գատիլովի խոսքով՝ այդ պաշտոնում Նեբենզյայի թեկնածությունը Պետդումային կառաջարկի մայիսի 25-ին։ Փոխնախարարը հավելել է, որ մշտական ներկայացուցչի թեկնածությունը հաստատելու գործընթացը ժամանակ կպահանջի, քանի որ Պետդումայում եւ Դաշնային խորհրդում հաստատվելուց հետո թեկնածուին պետք է հաստատի նախագահը։
Փոխնախարարը հույս է հայտնել, որ գործընթացը «հնարավորինս արագ» կավարտվի։





























