RM Sotheby's-ի աճուրդում գրեթե առանց վազքի եզակի Porsche 911 է վաճառվել: Ըստ Motor-ի՝ ավտոմեքենան գնել են 2.016.000 եվրոյով:
Մեքենան 1993 թվականի արտադրության Carrera RSR 3.8 է: Այդպիսի 51 սպորտային մեքենա է արտադրվել, բայց այս մեքենան ընդամենը 10 կմ ճանապարհ է անցել:
Սպորտային մեքենան արտադրվել է 964 սերնդի մոդելի հիմքի վրա. թափքը Turbo մոդիֆիկացիայից է, շարժիչի ծավալը՝ 3.8 լիտր, 350 ձիաուժ: Ոչ պաշտոնական տվյալներով՝ իրական հզորությունը տարբերվում է գործարանային տվյալներից եւ կազմում է 375 ձիուժ:





























