Իտալական Garage Italia Customs-ը Fiat 500 հեչբեքի բազայի վրա Kar_masutra նախագիծն է ստեղծել: Իտալացիները երկու մեքենաներ զարդարել են «միայն մեծահասակների համար» նախատեսված երկու ստեղծագործությունների մոտիվներով՝ հնդկական սիրային տրակտատի ու դրա ճապոնական տարբերակի՝ «Սյունգա»-ի, որը գրվել է 19-րդ դարում:

Նախագծի շրջանակում երկու Fiat 500-ների թափքը զարդարել են հայտնի գրքերի սիրային տեսարանների նկարներով: Սակայն դրանով իտալացիները չեն սահմանափակվել: Նրանք որոշել են սիրահարներին հարմարեցնել նաեւ մեքենաների սրահները:

Մեքենաներից մեկի սրահը պատել են վառ կարմիր կաշվով եւ Adults Only նեոնային գրությունն ավելացրել: Սրահում նաեւ «խաղալիքներ» են դրել, օրինակ՝ մորթե ձեռնաշղթաներ եւ կաշվե մտրակ, կարմիր վարագույրներ կախել:

Երկրորդ մեքենայի սրահն ավելի համեստ տեսք է ստացել. այն զրկված է տարբեր աքսեսուարներից, բայց պահպանել է վարագույրներն ու առջեւի վահանակի վրա ճապոնական սիրային գրքից թեմատիկ նկարազարդումներ ունի: