Մենք կորցնում ենք երեխաներին դպրոցներում արժանապատիվ քաղաքացի դաստիարակելու հնարավարությունը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը։

«Երեխաների հիմնարար իրավունքները, ինչպես մարդու իրավունքները, ենթադրում են լրջագույն մոտեցում եւ ընկալում, որ երեխան այն մարդն է, որը պետք է պաշտպանված լինի պետության կողմից առանձնահատուկ։ Նաեւ նրա արժանապատվության մասին է խոսքը, որովհետեւ ենք սովոր ենք երեխաներին վերաբերվել ինչպես կցորդի, մինչդեռ պետք է հասկանանք, որ պետք է քաղաքացի դաստիարակենք, արժանապատիվ քաղաքացի»,–ասել է պատգամավորը՝ նշելով, որ այդ ուղղությամբ պետության քայլերը անբավարար են։

«Երեխաների արժանապատվությունը սկսվում է փողոցում, տանը, դպրոցում եւ հատկապես դպրոցը այդ միջավայն է։ Պետության միջամտությունը խիստ անբավարար եմ համարում, որովհետեւ այն մշակույթը, որ դաստիարակվում են մեր երեխաները դպրոցում, ավելիի տեղ են թողնում՝ հաշվի առնելով ուսուցիչ–երեխա հարաբերությունները։ Այս ուղղությամբ բավական գործ կա անելու, մենք կորցնում ենք երեխաներին դպրոցներում արժանապատիվ քաղաքացի դաստիարակելու գործը»,–ասել է Մանե Թանդիլյանը։