Եթե մարդիկ չդադարեն մեկանգամյա օգտագործման պլաստիկե արտադրանք օգտագործել, օրինակ՝ պոլիէթիլենային տոպրակներ կամ պլաստիկե շշեր, 2050 թվականին համաշխարհային օվկիանոսում ավելի շատ պլաստիկ, քան ձուկ կլինի: Այս մասին են վկայում ՄԱԿ-ի տվյալները:
1950 թվականին աշխարհի բնակչությունը՝ 2.5 մլրդ մարդ, 1.5 մլն տոննա պլաստիկ է արտադրել: 2016 թվականին մոլորակի բնակչության թիվը հասել է 7 միլիարդի, իսկ պլաստիկի քանակությունը՝ 300 մլն տոննայի, ինչը կործանարար հետեւանքներ է ունեցել ծովային բույսերի եւ կենդանիների համար:
ՄԱԿ-ը պատերազմ է հայտարարել է պլաստիկի Համաշխարհային օվկիանոսի հարցերի միջազգային գագաթնաժողովի ժամանակ, որն անցկացվել է այս տարվա փետրվարին ինդոնեզական Բալի կղզում:
Այդ ժամանակ տրվել է «Մաքուր ծովեր» (#CleanSeas) արշավի մեկնարկը, որի շրջանակում կառավարությունները կոչ են անում պլաստիկի արտադրության կրճատման միջոցներ ձեռնարկել, մարդկանց համոզել փոխել իրենց սովորույթները:





























