Ռուսաստանը մտադիր չէ արգելափակել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գենադի Գատիլովը Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ երեկոյան նիստի ընթացքում, ըստ ԱՄՆ-ի եւ Չինաստանի նախագծի, քվեարկություն կանցկացնի, Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների ընդլայնման մասին։ Բանաձեւի նախագիծն առաջարկում է ՄԱԿ-ի ԱԽ պատժամիջոցների ցուցակում ներառել չորս կազմակերպության եւ շուրջ տասը մասնավոր անձանց, որոնք, փաստաթղթի հեղինակների կարծիքով, արտասահմանում ծառայում են Հյուսիսային Կորեայի շահերին։

«Վետո դնել չենք պատրաստվում»,-ասել է Գատիլովը՝ պատասխանելով համապատասխան հարցին։