Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի միջնորդությամբ կայացել են բանակցություններ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադի ու թուրք կիպրացիաների առաջնորդ Մուստաֆա Ակինջիի միջեւ։ Զրուցակիցները պայմանավորվել են հունիսին Կիպրոսի մասին բանակցություններ անցկացնել։

«ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեն փոխգործակցելու է բանակցությունների բոլոր մասնակիցների հետ, որպեսզի պատրաստվի միասնական փաստաթուղթ, որը կորոշի անվտանգության ու երաշխիքների հարցերով բանավեճերի ընթացքը․․․»,-հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը լրագրողներին։ Այդ փաստաթուղթը հիմնվելու է Կիպրոսի մասին համաժողովի արդյունքների վրա, որը անցել է Ժնեւում ու Մոն Պերելինում այս տարվա հունվարին։

Կողմերը համաձայնել են, բոլոր հարցերը քննարկվելու են «մեկ փաթեթով», այսինքն դրանցից ոչ մեկը չի համարվելու վերջնականապես համաձայնեցված, քանի դեռ համաձայնեցված չեն մյուսները, ինչպես պահանջում է 2014-ի փետրվարի 11-ին ընդունված համատեղ հռչակագիրը։