Տապալվել է Ադրբեջանի հերթական հակահայկական ձեռնարկը, այս անգամ՝ ՄԱԿ-ում:

Aysor.am-ի տեղեկություններով, ամիսներ շարունակ Միավորված ազգերի կազմակերպության վերին օղակներում Ադրբեջանը փորձել է խանգարել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը:

Բաքվին ակնհայտորեն դուր չի եկել այն, որ Արման Թաթոյանն ակտիվ է միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի քննարկման ընթացքում, եւ ՄԱԿ-ից պահանջել է սահմանափակել նրա գործունեությունը միջազգային այս կառույցում ու զրկել ամենաբարձր՝ A կարգավիճակից:

Ադրբեջանի այս նախաձեռնությունը, սակայն, ՄԱԿ-ում արդյունք չի տվել: Պարզվել է՝ Միավորված ազգերի կազմակերպությունը գոհ է Հայաստանի Պաշտպանի աշխատանքից եւ կարեւոր է համարում համագործակցությունը նրա հետ: