Ճապոնական Takata ընկերությունը, որն աշխարհում անվտոմեքենաների անվտանգության բարձիկների խոշորագույն արտադրողներից մեկն է, հայտարարել է սնանկանալու եւ բիզնեսը ամերիկյան Key Safety Systems ընկերությանը փոխանցելու մասին, հայտնում է «Վեստին»: 

Takata-ն սնանկության մասին դիմումը հանձնել է Տոկիոյի շրջանային դատարան` վարկատուներից պաշտպանվելու համար, ըստ որում` պարտքը 9 մլրդ դոլարը գերազանցում է: Սնանկության մասին գործի վարույթի ընթացքում վերակազմակերպում կկատարվի, այս հարցում ճապոնական ընկերությանը կաջակցի Key Safety Systems-ը:

Դրանից բացի, Takata կորպորացիայի կապալառու համարվող TK Holdings ընկերությունը նույնպես սնանկության մասին դիմում է տվել:

Takata ընկերությունը հիմնադրվել է 1933 թվականին Ճապոնիայում եւ հետագայում դարձել է ավտոմեքենաների անվտանգության համակարգերի խոշորագույն արտադրողներից մեկը: