Ford ընկերությունը Սան Ֆրանցիսկոյում իր սեփական բայք շերինգի ծառայությունն է գործարկել, որը ստացել է GoBike անունը։ Արտադրողը հույս ունի այն դարձնել հեծանիվների համատեղ գործածման՝ ԱՄՆ-ի մեծությամբ երկրորդ համակարգը, հայտնում է т Motor-ը։
Այս պահին GoBike պարկը Սան Ֆրանցիսկոյում 3500 հեծանիվ ունի։ Ֆորդ ընկերությունը հույս ունի, որ մինչեւ գալիք տարվա վերջ արդեն կլինեն 546 կայանատեղիներ ու հեծանիվների վարձակալության կետեր, իսկ հեծանիվների թիվն էլ կգերազանցի 7000 –ը։
Բայք- շերինգ ծրագրում կարելի է գրանցվել հատուկ կայքում։ Ընդ որում ծառայությունից կարելի է օգտվել նաեւ FordPass հավելվածի օգնությամբ, որը Sync մուլտիմեդիա համակարգին միանալու դեպքում թույլ է տալիս օրինակ բացել ու փակել դռները տվյալ ապրանքանիշի մեքենաներում։





























