ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը հաստատել է նոր ֆինանսական տարում խաղաղապահ առաքելությունների բյուջեն, որը սկսվում է հուլիսի 1-ին, փոխանցում է BBC-ն։

Փաստաթղթում ասվում է, որ ամբողջ աշխարհում 14 առաքելություն իրականցնելու համար կծախսվի 7,3 մլրդ դոլար, ինչը նախորդ բյուջեից պակաս է շուրջ 600 մլն դոլարով։

ՄԱԿ-ի հիմնական դոնոր հանդիսացող ԱՄՆ-ն ողջունել է կրճատումները՝ հայտարարելով, որ հույս ուներ ավելի լուրջ գումարներ խնայել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ չնայած ֆինանսավորման կրճատմանը, ՄԱԿ-ը կաշխատի, որ հակամարտության գոտիներում խաղաղապահ առաքելություններն իրականացվեն պատշաճ ծավալով։